Հայաստանի քանի՞ քաղաքացի է 2025 թվականին մեկնել Ուկրաինա աշխատելու
|
|
|
|
Ուկրաինայում 2025 թվականին ամենաշատ պայմանագրերը կնքվել են Թուրքիայից (1404), Հնդկաստանից (946), Ուզբեկստանից (936), Բանգլադեշից (599) և Չինաստանից (518) ժամանած ներգաղթյալների հետ։ Դրա մասին հայտնել է ուկրաինական «Телеграф» պորտալը։
|
375 աշխատող ժամանել է Պակիստանից, 335՝ Կոլումբիայից, 310՝ Մեծ Բրիտանիայից, 247՝ ԱՄՆ-ից, 247՝ Մոլդովայից, 232՝ Հայաստանից, 219՝ Նեպալից, 175՝ Գերմանիայից և 164՝ Ֆրանսիայից։
Նշվում է, որ Ուկրաինայում աշխատուժի պակաս կա. փորձագետները շեշտում են, որ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար ամեն տարի պետք է ներգրավվեն արտասահմանից հարյուր հազարավոր աշխատողներ։ Սակայն օտարերկրացիներն առայժմ չեն շտապում գնալ Ուկրաինա։
Տնտեսական քննարկումների ակումբի անդամ Օլեգ Պենդզինը վստահ է, որ Ուկրաինային անհրաժեշտ է 5 միլիոն աշխատող ձեռք։
Դա տարեկան գնահատվում է 450 հազարից մինչև 500 հազար աշխատանքային ներգաղթյալ։ Նրանք կգան Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի և Բանգլադեշի երկրներից։ Փորձագետի կարծիքով՝ տարեկան ներգաղթյալների այդ թիվը կարող է իրականություն դառնալ պատերազմից հետո վերականգնման ընթացքում:
Հեշթեգներ.
Հայաստան
Ուկրաինա