Վտանգի պահին ոչ ոք մեզ չի փրկելու. եվրոպացիները վրդովվելու են, ռուսները ասելու են՝ «Мы вас позвоним». Ալեն Սիմոնյան
|
|
|
|
Սխալ եմ արել, որ նկարվել եմ Աղդամում։
|
Այս մասին, այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Նկարվել եմ, որովհետև եղել եմ նույն ձեր տրամաբանության մեջ, «ոչմիթիզականի» տրամաբանության մեջ եմ եղել, ինձ էլ են ներարկել, որ դու պիտի սրանով չբավարարվես, դու պիտի նստես Արաքս գետից այն կողմ ու երազես, որ Ադրբեջանը թուլանա, մենք մի օր հարձակվելու ենք, կամ Թուրքիան թուլանա, մի օր հարձակվելու ենք, իսկ դա ազգի կոտորման, վերացման ամենակարճ ճանապարհն է, ու այո, ես սխալ եմ արել։ Այդ երազանքը պետք է սպանել, պետք է խեղդել ամենապուճուր բանի մեջ։ Որովհետև եթե դու դա չես խեղդում, դու այս Հայաստանն ես կորցնում։ Հենց դու դա չխեղդեցիր, Հայաստանը լինելու է ջարդած, կտրտած Ռուսաստանի մաս կամ ընդհանրապես չի լինելու։
Ախր ես զարմանում եմ, որ դուք այսօրվա աշխարհում չեք հասկանում, որ այսօր աշխարհում կանոններ չեն գործում։ Եթե մի կողմից, մյուս կողմից հարևանները որոշեցին գան և իրար ձեռք սեղմեն, ողջունեն, ո՞վ է մեզ փրկելու՝ ոչ մեկ, ոչ մեկ։ Եվրոպացիները շատ ջղայն հայտարարություն են անելու, վրդովվելու են, ռուսները ասելու են՝ «Мы вас позвоним», պարսիկներն էլ ահավոր զբաղված են։ Այդ կենացները, այդ դոշ ծեծելը թարգեք։ Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21–ին անկախացել է այս տարածքով»,– հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Հեշթեգներ.
Սիմոնյան
Հայաստան