Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանը՝ ներառականության, հանդուրժողականության և բազմամշակութային ներդաշնակության օրինակ է
  Հիքմեթ Հաջիև.  Ադրբեջանը՝ ներառականության, հանդուրժողականության և բազմամշակութային ներդաշնակության օրինակ է
12:49     18 10 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ Х սոցիալական ցանցերում կիսվել է նոր հրապարակմամբ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Հաջիևի Х սոցիալական ցանցի էջին։

«Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի այցը Վատիկան, նրա ինտենսիվ և արդյունավետ հանդիպումները, և հատկապես նրա հանդիպումը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ, երկրի աջակցությունը կաթոլիկ քրիստոնեական ժառանգության վերականգնմանը և այս ոլորտում երկարատև համագործակցությունը հստակ ցույց են տալիս Ադրբեջանի հանձնառությունը՝ կրոնների, մշակույթների և քաղաքակրթությունների միջև միջկրոնական փոխըմբռնմանը և երկխոսությանը։ Այս այցը նաև հանդիսանում է՝ Ադրբեջանի մշակութային և մարդասիրական դիվանագիտության փայլուն օրինակը»։
Ադրբեջանը՝ մուսուլմանական մեծամասնությամբ, հարուստ իսլամական ավանդույթներով և մահմեդականների, քրիստոնյաների, հրեաների և այլ հավատքների անդամների միջև խաղաղ համակեցության երկար պատմությամբ աշխարհիկ երկիրը, այսօր հանդես է գալիս որպես ներառականության, հանդուրժողականության և բազմամշակութային ներդաշնակության փայլուն օրինակ։

«Հպարտանալով՝ կանանց հզորացման և ամբողջ Հարավային Կովկասը խաղաղության ու կայունության տարածքի վերածելու գործում իր նշանակալի նվաճումներով, Ադրբեջանը շարունակում է առաջ մղել՝ խաղաղությանը, երկխոսությանը և համագործակցությանը կենտրոնացած դրական համաշխարհային օրակարգը», - գրել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս