Հրամանատարական հավաքներ ադրբեջանական բանակում - ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Հրամանատարական հավաքներ ադրբեջանական բանակում -  ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11:07     08 01 2024    
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2024 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում հրամանատարական հավաքներ են անցկացվում:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական գերատեսչությունից, տեսական և գործնական պարապմունքների ընթացքում ստուգվելու են սպաների գիտելիքներն ու ժամանակակից համազորային մարտ վարելու ունակությունը, ինչպես նաև ֆիզիկական և շարային պատրաստությունը։ Բացի այդ, հրաձգություն կիրականացնեն հրաձգային զենքերից։

Հավաքների հիմնական նպատակը ստորաբաժանումների կառավարման ոլորտում սպաների գիտելիքների և պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացումն է:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանական-բանակ   Հրամանատարական-հավաքներ  


Լրահոս