Ղարաբաղն Ադրբեջանինն է. Ալեն Սիմոնյան
  Ղարաբաղն Ադրբեջանինն է. Ալեն Սիմոնյան
12:31     24 03 2026    
Ինչո՞ւ եք Արցախ ասում, ուզում եմ հասկանալ, այդ դեպքում ինչո՞ւ եք վատ զգում, երբ Հայաստանի Հանրապետության ինչոր տարածքներին ադրբեջանական անվանումներ են տալիս, ենթադրենք Սևանին ինչ որ մեկը այլ անվանում է տալիս։

Այս մասին, այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով իրեն հարց տվող լրագրողին։

Դիտարկմանը, թե Սիմոնյանն ինքն էլ, ժամանակին Արցախ էր ասում, նա արձագանքեց՝ սխալ էի անում:

«Այդ դեպքում, ես ձեզ խնդրում եմ, վատ մի զգացեք, որ ինչ-որ երկրում, ինչ-որ մարդ կարող է Երևանին ասել Էրիվան, Սևանին ինչ-որ այլ բան ասի»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

Երբ լրագրողները նկատեցին, որ Սևանը մերն է, նա արձագանքեց. «Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է»։

Նա ցույց տվեց Հայաստանի քարտեզով իր կրծքանշանը և ասաց, որ այդ քարտեզի արևմուտքում Թուրքիան է, Արևելքում՝ Ադրբեջանը, Հարավում՝ Իրանը, իսկ հյուսիսում Վրաստանը, և Ջավախքն էլ Հայաստան չէ, այլ Վրաստան է։

«Քանի դուք նման բաներ եք ասում, մի զարմացեք, որ մեզ դրա դիմաց ասելու են Զանգեզուր, Սևանին Գյոյչա են ասում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Սիմոնյան   Հայաստան  


Լրահոս