Թուրք նախարարը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի կառուցմանը մասնակցելու մասին
 Թուրք նախարարը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի կառուցմանը մասնակցելու մասին
12:21     26 03 2026    
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն պատմել է Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի մասին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նախարարը նշել է, որ թուրքական հատվածում արդեն սկսվել է ճանապարհի 224 կիլոմետրանոց հատվածի վերանորոգումը։

«Ադրբեջանական կողմում աշխատանքները մոտենում են ավարտին։ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս դրանք կսկսվեն առանց լուրջ հապաղումների։ Նախիջևանյան կողմում կա 180 կիլոմետր երկարությամբ հատված. դրա մի մասը կվերանորոգվի, մի մասը՝ կկառուցվի նորից։ Մեր կողմում՝ 224 կիլոմետր երկարությամբ հատվածում, շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են»,- հայտարարել է նախարարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգեզուրի-միջանցք  


Լրահոս