«Խաղաղության վահան 2026». Ադրբեջանն ու ԱՄԷ-ն սկսել են նախապատրաստական ​​աշխատանքները
  «Խաղաղության վահան 2026».  Ադրբեջանն ու ԱՄԷ-ն սկսել են նախապատրաստական ​​աշխատանքները
12:29     31 01 2026    
Աբու Դաբիում շարունակվում են՝ «Խաղաղության վահան 2026» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները: Դրանց կմասնակցեն՝ Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի զինծառայողներ:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունը, անձնակազմին ճեպազրույս է ներկայացվել՝ զորավարժությունների նպատակների, դրանց սցենարների, անցկացման շրջանի, փուլային գործողությունների ծրագրի և կատարվելիք խնդիրների վերաբերյալ:

Զորավարժությունները կանցկացվեն բնակավայրում, լեռնային տեղանքում և ծովային միջավայրում: Զորավարժությունների պլանի համաձայն, կկատարվեն՝ լեռներում անօրինական զինված խմբավորումների հայտնաբերման և չեզոքացման, գրավված նավի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու, ահաբեկչական տարրերի չեզոքացման, պատանդների ազատման, վիրավորների տարհանման, բնակավայրում հասարակական անվտանգությանը սպառնացող անկարգությունների և դիվերսիաների կանխարգելման խնդիրներ, ինչպես նաև կիրականացվեն հրդեհաշիջման գործողություններ:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄԷ  


Լրահոս