Նախիջևանի վրա Իրանի հարվածներն անպատասխան չեն մնա․ Ադրբեջանի ՊՆ
  Նախիջևանի վրա Իրանի հարվածներն անպատասխան չեն մնա․ Ադրբեջանի ՊՆ
13:35     05 03 2026    
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Ադրբեջանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարվածները, որոնք ձեռնարկվել են Իրանի զինված ուժերի կողմից՝ որևէ ռազմական անհրաժեշտության բացակայության պայմաններում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ պատասխան միջոցներ է ձեռնարկում՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հարձակումներն անպատասխան չեն մնա», - նշված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս