Ադրբեջանցի զինծառայողները սովորում են գոյատևել էքստրեմալ եղանակային պայմաններում
 Ադրբեջանցի զինծառայողները սովորում են գոյատևել էքստրեմալ եղանակային պայմաններում
10:11     30 01 2026    
Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի երեք զինծառայող մասնակցել է Թուրքիայի Էրզրում քաղաքում անցկացվող փրկարարական վարժանքների։

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ վարժանքների ընթացքում ՌՕՈՒ-ի անձնակազմը կատարելագործել է իր հմտությունները խիստ կլիմայական պայմաններում։

Ադրբեջանցի զինծառայողները հաջողությամբ ավարտել են «Ձմեռային լեռնագնացություն, գոյատևում և վիրավորների տարհանում ծանր ձմեռային պայմաններում» դասընթացը։ Վարժանքների ընթացքում նրանք կատարել են ձյունածածկ լեռնային տեղանքում շարժվելու, էքստրեմալ եղանակային պայմաններում գոյատևելու, վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու և նրանց անվտանգ տարհանելու վերաբերյալ գործնական առաջադրանքներ։

Որակավորման նման առաջադեմ դասընթացները ծառայում են անձնակազմի պրոֆեսիոնալիզմի ամրապնդմանը ծանր կլիմայական պայմաններում և դժվար տեղանքում, որոնողափրկարարական գործողությունների արդյունավետության բարձրացմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս