Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել են Արևմտյան Ադրբեջանի համայնքում՝ մեկնաբանելով մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցը։
«Արդյո՞ք մի երկիր, որը հսկայական պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների խախտումների համար ամբողջ աշխարհում, մի երկիր, որտեղ մարդու իրավունքների վիճակը ոչ բոլորովին էլ վարդագույն չէ, բարոյական իրավունք ունի՞ նման փաստաթղթեր պատրաստելու:
Նախապաշարմունքներ և խտրականություն պարունակող այս զեկույցի միջոցով ԱՄՆ-ում այս տարի ևս փորձել են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Մյուս անհիմն պնդումների հետ մեկտեղ զեկույցը մեծ տեղ է հատկացնում զրպարտությանը այն մասին, թե ինչպես են իբր խախտվում հայերի իրավունքները Ադրբեջանում։ Զեկույցում, սակայն, չեն նշվում՝ Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման, նրանց մշակութային ժառանգության ոչնչացման, վերադարձի խոչընդոտման փաստերը։
.
Մենք դատապարտում ենք՝ Պետդեպարտամենտի կողմից բարձր արժեքների չարաշահումը իրենց սեփական քաղաքական նպատակների համար, խտրականությունն ու նախապաշարմունքը Ադրբեջանի և ադրբեջանցիների նկատմամբ։ Կոչ ենք անում ԱՄՆ-ին՝ հարգել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»,-հայտարարել են համայնքում։
Zinvor.info