Էր-Ռիադում տեղի է ունեցել Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը
  Էր-Ռիադում տեղի է ունեցել Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը
10:24     19 03 2026    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Թուրքիայի ԱԳՆ-ն դրա մասին հայտնել է սոցիալական ցանցերում։

Հանդիպման մանրամասները չեն տրամադրվել։

Հիշեցնենք, որ Բայրամովը աշխատանքային այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում։ Այցի շրջանակում նա պետք է մասնակցի մի շարք երկրների արտգործնախարարների տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերով խորհրդակցական հանդիպմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Հաքան-Ֆիդան  


Լրահոս