ՆԱՏՕ-ն դասընթաց է անցկացրել Բաքվում
  ՆԱՏՕ-ն դասընթաց է անցկացրել Բաքվում
13:10     14 03 2026    
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի համաձայն՝ Օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակում անցկացվել է առաջին մակարդակի գնահատողների վերապատրաստման դասընթաց (ETC-49 - Evaluator Training Course)։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության ազգային համալսարանի ռազմական խաղերի կենտրոնում կազմակերպված դասընթացին մասնակցել են Ադրբեջանի 22 ներկայացուցիչներ, ինչպես նաև 30 հրահանգիչներ և ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետություններից ունկնդիրներ:

Դասընթացի ընթացքում անցկացվել են տարբեր տեսական և գործնական պարապմունքներ՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափով:

«Դասընթացի նպատակն է սերտիֆիկացնել զինվորականներին՝ ՆԱՏՕ-ի ուժերում հայտագրված ստորաբաժանումները գնահատելու համար», - գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:




Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՆԱՏՕ  


Լրահոս