Ալժիրի ՌՕՈւ–ի՝ Հայաստանի տարածքով Բաքու չվերթը դիվանագիտական նպատակով է եղել․ ԱԳՆ
 Ալժիրի ՌՕՈւ–ի՝ Հայաստանի տարածքով Բաքու չվերթը դիվանագիտական նպատակով է եղել․  ԱԳՆ
09:16     17 03 2026    
Ալժիրի ռազմաօդային ուժերի Lockheed Martin C-130J-30 Super Hercules ինքնաթիռը Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան չվերթ է իրականացրել դիվանագիտական նպատակով։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Հայաստանի օդային տարածքով Բուֆարիկ-Բաքու երթուղով C-130J օդանավի թռիչքը, համաձայն իրականացվող կողմի տրամադրած տեղեկության, կայացել է դիվանագիտական նպատակներով»,-ընդգծել են ԱԳՆ-ից։

Նշենք, որ ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքն օգտագործել էր փետրվարին Անկարայից Բաքու և Բաքվից Բուֆարիկ (Ալժիր) թռչելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալժիր   Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս