Ադրբեջանը 4500 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան
  Ադրբեջանը 4500 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան
09:01     17 03 2026    
Մոտավորապես 4500 տոննա դիզելային վառելիք Ադրբեջանից ճանապարհին է դեպի Հայաստան, «АРКА» լրատվական գործակալությանը հայտնել է Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Այն պետք է արդեն հասած լիներ։ Չեմ կարող ասել, թե որտեղ է այժմ բեռը, սակայն հաստատ ճանապարհին է»,- ասել է Գևորգյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս