Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել
  Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել
15:40     25 04 2024    
Ապրիլի 24-ին՝ Խոջալուի շրջանի Մալըբեյլի գյուղում հողային աշխատանքների ժամանակ զանգվածային գերեզման է հայտնաբերվել։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Դեպքի վայր են ժամանել՝ Գլխավոր դատախազության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Գերիների, անհետ կորածների և պատանդների պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագետներ։

Ոսկորային մնացորդներն ուղարկվել են փորձաքննության։

Փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Խոջալի   ԱՀ  


Լրահոս