«Կասպյան երկինք 2024». Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ՌՕՈՒ-ն զորավարժություններ են անցկացնում
  «Կասպյան երկինք 2024». Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ՌՕՈՒ-ն զորավարժություններ են անցկացնում
13:24     19 04 2024    
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն՝ Ռազմածովային և Ռազմաօդային ուժերի մասնակցությամբ՝ հակաօդային պաշտպանության կազմակերպմանը նվիրված «Կասպյան երկինք 2024» մարտավարական զորավարժություններ են անցկացվել։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, մարտավարական զորավարժություններին ներգրավված է եղել մինչև 300 անձնակազմ, մարտական և պարեկային նավեր, կատերներ, մարտական ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Տագնապի ազդանշանով բազավորման կետը լքած նավերը՝ Ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցների հետ միասին գործնական գործողություններ են իրականացրել՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ ծովային էներգետիկ ենթակառուցվածքի հակաօդային պաշտպանությունը կազմակերպելու, պայմանական հակառակորդի թիրախները ոչնչացնելու վերաբերյալ և այլ մարտական առաջադրանքներ։ Բացի այդ, զորավարժությունների ընթացքում հաջողությամբ կատարվել են՝ նավերի խարիսխ գցելու և խարսխից հանելու, հակաօդային պաշտպանության կազմակերպման և ստորջրյա դիվերսիաների ճնշման գործողությունները։

Երկու փուլով անցկացված մարտավարական զորավարժությունների ընթացքում՝ Ռազմածովային և Ռազմաօդային ուժերի անձնակազմը դրսևորել է բարձր պրոֆեսիոնալիզմ և կատարել առաջադրված բոլոր խնդիրները։

Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս