Ի՞նչ գին է վճարում Հայաստանը՝ Փաշինյանի վախերի դիմաց
 Ի՞նչ գին է վճարում Հայաստանը՝  Փաշինյանի վախերի դիմաց
15:20     20 09 2021    
Վերջին շրջանում Հայաստանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք ունեն մեկ ընդհանրություն. դրանք բոլորն էլ խաղաղ են, սակայն, բոլորն էլ ուղեկցվում են ոստիկանության կողմից բիրտ և անհամաչափ ուժի գործադրմամբ:

Վերջին դեպքը այսօր էր, երբ գունագեղ տոնակատարության դեմ բողոքի ակցիայի դուրս եկած երիտասարդների նկատմամբ ոստիկանները անհամաչափ գործողությունների դիմեցին:


Ասեք՝ Նիկոլը հա՞յ է, թե՞ թուրք». Այս խոսքի համար Անկախության տոնի դեմ ցույց անող քաղաքացուն ոստիկանները բերման ենթարկեցին:

Ամիսներ առաջ կառավարության շենքի մոտ ցույց անող կանանց հանդեպ ոստիկանությունը ավելի մեծ հանդուրժողականություն չցուցաբերեց:


Ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառել կանանց նկատմամբ. նրանք քաշքշել եւ հարւածել են կանանց եւ բերման ենթարկել - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ֆիզգարադոկում ոստիկանների անհամաչափ ուժի կիրառումը նույնպես հանրային մեծ արձագանքի էր արժանացել:

Ֆիզգարադոկում» ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել, մարդկանց բերման ենթարկելիս պատճառել են վնասվածքներ, թույլ չեն տվել օգտվել զանգի ...

Այսքանից հետո պետք չէ զարմանալ, որ Հայաստանը 2020 թվականին հետընթաց է ապրել ժողովրդավարության ինդեքսով:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Փաշինյան  


Լրահոս