Առանձին համազորային բանակում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվել - ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
  Առանձին համազորային բանակում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվել - ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
12:59     02 04 2024    
Առանձին համազորային բանակի 2024 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվել՝ «Մարտական գործողությունների անցկացում խիստ ցրտի պայմաններում» թեմայով։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, խիստ ցրտի պայմաններում մարտական առաջադրանքների կատարման հմտությունների և գոյատևման հմտությունների կատարելագործման նպատակով անցկացված հատուկ մարտավարական զորավարժությունների ընթացքում՝ հատուկ նշանակության ջոկատները կատարել են տարբեր գործողություններ։

Մարտավարական գործողությունների ընթացքում հատուկ ջոկատայինները, քարտեզի վրա հստակեցնելով առաջադրանքները, կատարել են դիրքերը գրոհելու խնդիրը՝ գիշերվա քողի տակ ներթափանցելով պայմանական հակառակորդի թիկունք։

Անձնակազմը մշակել է՝ լեռներից մագլցմամբ և ճոպաններով լեռներից իջնելու, ինչպես նաև ծայրահեղ պայմաններում վիրավորներին ժայռերի վրայից տարհանելու գործողությունները։

Հատուկ նշանակության ստորաբաժանումները հակառակորդի հետ անսպասելի բախման առաջադրանքներ են կատարել՝ հակառակորդի թիկունքի խորքում գտնվող դժվարին տեղանքում, ձյունապատ և անտառապատ տարածքներում և հակառակորդից հեռու:

Zinvor.info

Հեշթեգներ. Առանձին-համազորային-բանակ  


Լրահոս