Հայաստանը թիկունքից կհարվածի Պուտինին
  Հայաստանը թիկունքից կհարվածի Պուտինին
17:18     27 07 2021    
«Ռուսաստանի շուրջ փորձում են անկայունության գոտի ստեղծել՝ ստիպելով մեր մերձավոր և եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել՝ կամ դու Արևմուտքի հետ ես, կամ էլ Ռուսաստանի», - օրերս Մոսկվայում կայացած քննարկման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ գործողությունները առավել ցայտուն կերպով արտահայտվել են Ուկրաինայում, սակայն զգալի են նաև այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Անդրկովկասում։

«Մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների մերձակայքում՝ ներառյալ Կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում», - նշել է Լավրովը հավելելով, որ իսկ «գունավոր հեղափոխությունների» մեթոդները վերջին ամիսներին փորձել են «անցկացնել» Բելառուսում, ասել է նախարարը:

Բացի այդ, «ամերիկացիներն ու եվրոպացիները» սկսել են աշխարհաքաղաքական պայքար Մոլդովայի համար՝ «ընտրարշավի ընթացքում չխուսափելով բացահայտ քարոզչությունից»,-ավելացրել է Լավրովը: «Հիմա նույնպես մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում ՝ ռազմական, մեր սահմանների պարագծով, ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը», - եզրափակել է նա: Նախարարը նաև նշել է, որ արևմտյան քաղտեխնոլոգները չեն թաքցնում իրենց նպատակը՝ խաթարել Ռուսաստանում ներքին կայունությունը Պետդումայի ընտրությունների նախաշեմին:

Ուրեմն, Լավրովի հայտարարությունները հետաքրքիր են, եթե մենք հարցադրում անենք, թե օտար տարրերի ներկայությունը մասնավորապես Հայաստանում՝ ի՞նչ են համարում Մոսկվայում: Չէ՞ որ Ֆրանսիան էլ արևմտյան կառույցի՝ ՆԱՏՕ-ի անդամ է և աջակցում է իրենց...

Ինչպես է ստացվում, որ Կրեմլը տեսնում է արևմտյան ազդեցություն նախկին խորհրդային այն երկրներում, որտեղ Մոսկվան բախվում է ԵՄ երկրների հետ, իսկ օրինակ` այն հանրապետություններում, որտեղ օր-օրի մեծանում է ֆրանսիական առևտրային, տնտեսական, քաղաքական ազդեցությունը, Մոսկվային դա չի անհանգստացնում:

Չէ, որ ռազմական համագործակցություն է իրականացնում նաև Ֆրանսիան նախկին խորհրդային հանրապետություններում, էլ չենք խոսում՝ Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մասին:

Մոսկվան վստահ է, որ Մակրոնը չի գործի ի շահ ՆԱՏՕ-ի ու որոշակի պահից չի թիկունքից հարված չի հասցնի Ռուսաստանին:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Պուտին  


Լրահոս