Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ
 Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ
10:31     26 04 2024    
Միլլի Մեջլիսը Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խնդրի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և կողմնակալ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է խորհրդարանական հայտարարության մեջ։

«Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսը 2024 թվականի ապրիլի 25-ին Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների հիմնախնդրի վերաբերյալ ընդունված ոչ օբյեկտիվ բանաձևը համարում է որպես մեր երկրի դեմ ուղղված կանխակալ քաղաքական գործողություն, կտրականապես մերժում է անհիմն մեղադրանքները, որոնք հիմնված են սուտ և կեղծված տեղեկատվության վրա:

Ցավալի է, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո, որն ավարտվեց ադրբեջանական տարածքների ազատագրմամբ 30-ամյա հայկական օկուպացիայից, այս միջազգային կազմակերպությունը գործիք դարձավ հակաադրբեջանական արշավ իրականացնող ուժերի ձեռքում»,- ասված է հայտարարության մեջ։

Խորհրդարանի հայտարարության մեջ նշվում է՝ պատահական չէ, որ 2021 թվականից ի վեր Եվրախորհրդարանը տարբեր պատրվակներով 8 բանաձև է ընդունել ընդդեմ Ադրբեջանի։

Խորհրդարանականներն ընդգծել են, որ այս բանաձևն ընդունվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված շարունակական միջոցառումների ֆոնին, երբ սահմանների սահմանազատման հարցում առաջին խոստումնալից քայլերն են կատարվում:

«Հաշվի առնելով դա՝ դժվար չէ կռահել, որ Եվրախորհրդարանի հերթական նմանատիպ գործողությունը ակնհայտորեն արդյունք է այն շրջանակների ջանքերի, որոնք չեն ցանկանում հաշտվել Հարավկովկասյան տարածաշրջանի նոր իրողությունների հետ և ուզում են վնասել խաղաղ գործընթացին և մեր երկրի հեղինակությանը։

Այս ամենը վկայում է կազմակերպությունում ադրբեջանաֆոբիայի, թուրքաֆոբիայի և իսլամաֆոբիայի տրամադրությունների աճի մասին։ Բանաձևի հեղինակներն ակնհայտորեն պատրաստ են զոհաբերել Եվրամիության համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ իրենց անազնիվ քաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Միլլի-Մեջլիս   Ադրբեջան  


Լրահոս