Կողմերը այդ ի՞նչ «հուսադրող լուրեր» է սպասում Իրևանից - Բայց սադրանք կլինի
 Կողմերը այդ ի՞նչ «հուսադրող լուրեր» է սպասում Իրևանից -  Բայց սադրանք կլինի
15:48     27 07 2021    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների մի շարք դրույթներ կատարվել են, որոշներն ընթացքի մեջ են, բայց դրանց լիարժեք իրականացմանը խանգարում է Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը:

«Ամենակարևոր պահերից մեկը ականային սպառնալիքն է: Չնայած ռազմական գործողությունների ավարտին՝ ականները շարունակում են սպառնալիք ներկայացնել: Եթե ռազմական գործողությունները դադարեցված են և ձեռք է բերված պայմանավորվածություն, ապա պետք է փոխանցվեն ականապատ դաշտերի քարտեզները: Բայց հայկական կողմը դրանք չի տրամադրում»,- ասել է Բայրամովը:

Պաշտոնական Բաքուն, այսպիսով, շարունակում է Հայաստանից բողոքելու իր քաղաքականությունը՝ տարբեր ուղղություններով: Նա եվրոպացի պաշտոնյաների հայտնում է, որ Ադրբեջանը չի գտնվում Հայաստանի տարածքում:

«Ադրբեջանական զորքը Հայաստանի հետ սահմանին զբաղեցրած դիրքերից չի հեռանալու, դրանք մեր տարածքներն են», - օրեր առաջ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր Նախագահ Իլհամ Ալիևը:

Ավելի քան մեկ ժամանոց հարցազրույցում Նախագահ Իլհամ Ալիևը մի քանի անգամ է անդրադարձել Եվրոպական խորհրդի ղեկավարի վերջին տարածաշրջանային այցին, հատկապես ողջունել փաստը, որ Բաքվում Շառլ Միշելը որևէ բառ չասաց ոչ Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, ոչ էլ այս հարցի շուրջ բանակցելու անհրաժեշտության մասին:

«Դա պետական գործչի կողմից խոհեմ քայլ էր, մենք այն գնահատում ենք, իսկ Հայաստանը պետք է համապատասխան հետևություններ անի», - ասել է Իլհամ Ալիևը, կրկին ընդգծելով՝ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր չկա, և կարգավիճակի մասին խոսելն էլ անտեղի է:

«1991-ին՝ անկախության հռչակումից անմիջապես հետո, Ադրբեջանի խորհրդարանը լուծարել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը», - ասել է նախագահ:

«Ադրբեջանի ժողովուրդն արդարացիորեն դժգոհում է, երբ այսօր Ֆրանսիայում և Ամերիկայում իրականությանը հակասող հայտարարություններ են հնչում, թե իբր հակամարտությունը պետք է կարգավորվի: Ես նրանց ասում եմ` ես` Ադրբեջանի նախագահս, արդեն լուծել եմ այդ հարցը, վերջ: Լեռնային Ղարաբաղ չկա, կարգավիճակ չկա: Այնտեղ 25 հազար մարդ է ապրում` ո՞րն է 25 հազար մարդուն կարգավիճակ տալու տրամաբանությունը: Կրկնում եմ` եթե ինչ֊որ մեկը ուզում է կարգավիճակ տրամադրել, ապա Ամերիկայում մոտ մեկ միլիոն հայ է ապրում, Ֆրանսիայում` ավելի քան կես միլիոն, ինչո՞ւ այնտեղ հայերին կարգավիճակ չի տրվում», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ընդ որում, Իլհամ Ալիևը պնդել է, թե այս հարցում իր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի` Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են: «Ռուսաստանն ու Ադրբեջանը կարծում են, որ պատերազմն ավարտվել է, որ Հայաստանում չպետք է թույլ տրվեն ռևանշիստական միտումներ, և այսուհետ տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի», - ասել է Ադրբեջանի նախագահն ու հավելել` երկարաժամկետ համագործակցության մասով Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումներում տարաձայնություններ չկան, և ինքն անձամբ շատ մտերիմ հարաբերություններ ունի Պուտինի հետ։

«Մենք վստահում ենք միմյանց, ինչը շատ կարևոր է», - ասել է նա: «Ես փոխանցեցի Պուտինին, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հայաստանը կրկին իրեն անկեղծ չի պահում: Ես արդեն ասել եմ, որ բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ, և ոչ ընտրողաբար: Սակայն, մենք տեսնում ենք, որ Հայաստանը կրկին փորձում է ինչ-որ խաղ խաղալ», - ասել է Իլհամ Ալիևը՝ մասնավորեցնելով, թե հայկական կողմը դժկամությամբ, բայց, ի վերջո, համաձայնել է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգծի գործարկմանը, սակայն հիմա էլ դեմ է ավտոճանապարհի բացմանը:

Այս հարցերը քննարկելու համար Երևանն ու Բաքուն համաձայնել էին Ռուսաստանի հետ եռակողմ աշխատանքային խումբ ձևավորել. փոխվարչապետերի ու փորձագիտական խմբերի հանդիպումները, սակայն, շարունակվեցին մոտ կես տարի։ Անցած մայիսին, երբ հայկական զորքն սադրանք է կատարել սահմանում, կողմերը հայտարարեց` նման մթնոլորտում քննարկումներ չեն կարող լինել: Սակայն այս հարցում Բաքուն առաջընթաց է ակնկալում: «Մենք Ռուսաստանի նախագահի հետ մտքերի փոխանակում ունեցանք, և կարծում եմ, որ հաջորդ փուլում արդեն մենք ավելի հուսադրող նորություններ կլսենք Իրևանից: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Զանգեզուրի միջանցքը անպայման պետք է բացվի, և որքան շուտ Հայաստանը հասկանա դա, այնքան լավ՝ իր համար», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Փաստորեն, Ադրբեջանն ակնկալում է օրերս, որ Երևանից հուսադրող նորություններ կլսի: Ըստ ամենայնի, Իլհամ Ալիևը ցանկանում է հասկացնել, որ Պուտինի հետ բանակցություններից հետո՝ Ռուսաստանին կհաջողվի խելքի բերել Հայաստանին և Բաքուն կստանա ցանկալի զիջումները:

Ու զուգահեռ Հայաստանը թեժացնում է սահմաններում իրավիճակը: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ հուլիսի 23-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական պետական սահմանի Քելբաջարի հատվածում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։

Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ հայկական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել հայ զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող, ենթասպա Ֆարման Թելման օղլու Յագուբլուն:

Նշված ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան գործողություններ են ձեռնարկում:

Հայկական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել 3 հայ զինծառայող։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է Հայաստանի զինված ուժերի հերթական սադրանքը։ Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե այսօր հայկական կողմը կրկին կրակ է բացել Քելբաջարի ուղղությամբ տեղակայված մի քանի բնակավայրերի ուղղությամբ։ Նման հայտարարություն Ադրբեջանը տարածել էր նաև կիրակի օրը։

Ի դեպ, հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբը նոր ղեկավար ունի: Ադրբեջանի նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում։

Մինչ օրս Վելիևը զբաղեցնում էր Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի և Պաշտպանության նախարարության անձնակազմի գծով գլխավոր վարչության պետի պաշտոնները։ Վելիևը 60 տարեկան է,1982 թվականին ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական ուսումնարանը, 1990-ից 94 թվականներին ուսանել է Մոսկվայում՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ Ադրբեջանի ԳՇ պետի պաշտոնը թափուր էր մնացել անցած տարվա աշնանից, երբ աշխատանքից հեռացվեց այդ կառույցի երկարամյա ղեկավար Նեջմեդդին Սադիխովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս