Ալիևները զննել են «Չինարի սրբավայր» հուշահամալիրը
  Ալիևները զննել են «Չինարի սրբավայր» հուշահամալիրը
09:08     21 12 2023    
Դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են՝ Խոջավենդի շրջանի Շըխ Դուրսուն գյուղ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ պետության ղեկավարն ու առաջին տիկինը զննել են գյուղի «Չինարի սրբավայր» հուշահամալիրը։

Նշենք, որ Գըրմըզը բազար ավանի վարչատարածքային շրջանի կազմում գտնվող Շըխ Դուրսուն գյուղը Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացվել է 1992 թվականի հոկտեմբերի 2-ին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական բանակի կողմից Ղարաբաղում իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում գյուղը մաքրվել է անջատողականներից։

Գյուղի չինարի ծառը, որը 2500 տարեկան է, համարվում է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի ամենահին ծառերից մեկը։ Ծառի բարձրությունը 54 մետր է, բնի տրամագիծը՝ 27 մետր։ Ծառի կողքին Թենգրի աղբյուրն է, որը ջրով սնուցում է նրա արմատները։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Խոջավենդ  


Լրահոս