ԱԳՆ. Հեյդար Ալիևի վերադարձը հիմք դրեց պետական անկախության ամրապնդմանը
  ԱԳՆ.  Հեյդար Ալիևի վերադարձը հիմք դրեց պետական անկախության ամրապնդմանը
09:52     15 06 2026    
Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի վերադարձն իշխանության՝ ժողովրդի պահանջով, հիմք դրեց Ադրբեջանի պետական անկախության ամրապնդմանը և կայուն զարգացմանը:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ հունիսի 15-ի՝ Ազգային փրկության օրվա առթիվ «X»-ի իր էջում կատարված հրապարակման մեջ:

«Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայրենակիցներին հունիսի 15-ի՝ Ազգային փրկության օրվա առթիվ, որը շրջադարձային կետ դարձավ Ադրբեջանի ժամանակակից պետականության պատմության մեջ և նշանավորվեց մեր երկրի անկախության պահպանմամբ, կայունության հաստատմամբ ու զարգացման ուղի որդեգրմամբ:

Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի վերադարձն իշխանության՝ ժողովրդի պահանջով, հիմք դրեց Ադրբեջանի պետական անկախության ամրապնդմանը և կայուն զարգացմանը: Ազգային փրկության օրվա առթիվ մեր ժողովրդին մաղթում ենք խաղաղություն, բարօրություն և առաջընթաց», - նշված է հրապարակման մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Հեյդար-Ալիև  


Լրահոս