Իլհամ Ալիև. «Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը որակական նոր մակարդակի բարձրացրեց Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները»
  Իլհամ Ալիև. «Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը որակական նոր մակարդակի բարձրացրեց Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները»
09:23     15 06 2026    
Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության ձևավորման ու խորացման գործում Դուք ունեք անգնահատելի ծառայություններ, և մենք բարձր ենք գնահատում դա: Անցյալ տարվա օգոստոսին Սպիտակ տանը Ձեզ հետ պատմական հանդիպման ժամանակ հիմք դրված Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը վեց ամիս անց՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ մեր երկիր կատարած այցի շրջանակներում, որակական նոր մակարդակի բարձրացրեց Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մտքերը տեղ են գտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ հղած շնորհավորական նամակում:

«Մեր ձեռք բերած այս հոյակապ նվաճումը Ձեր անկոտրում կամքի և վճռականության վառ վկայությունն է: Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ մեր միջպետական հարաբերությունների զարգացմանը մշտապես ցուցաբերած մեծ կարևորության և աջակցության համար», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս