Zinvor.info-յի փոխանցմամբ՝ դիմումի մեջ ասվում է.
Հարգելի՛ համաժողովի մասնակիցներ,
Ի սրտե ողջունում եմ ձեզ «Տարածաշրջանային ներդրում գլոբալ անվտանգությանը. խաղաղարարություն Հարավային Կովկասում» թեմայով Շուշայում անցկացվող միջազգային համաժողովում:
Այս հեղինակավոր միջազգային միջոցառումը, որը կազմակերպվում է սկսած 2022 թվականից, հատուկ նշանակություն է ձեռք բերում արդի շրջանում տեղի ունեցող բարդ աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին: Տարեցտարի աճող մասնակիցների թիվն այս համաժողովի, որը դարձել է Ադրբեջանի կողմից խրասուսվող տարածաշրջանային խաղաղության և կայունության միջավայրի ստեղծման գաղափարի կարևոր բաղկացուցիչ մասը, վստահություն է ներշնչում, որ այն ապագայում իր արժանի ներդրումը կունենա ընդհանուր անվտանգության և միջազգային համագործակցության գործում:
Անկախության վերականգնումից հետո օկուպացիայի, միջազգային սպառնալիքների և անարդարության ենթարկված Ադրբեջանը միշտ պայքարել է իր տարածքային ամբողջականության ապահովման, իր քաղաքացիների անվտանգ պայմաններում ապրելու համար, և միևնույն ժամանակ ձգտել է աշխարհի երկրների միջև համագործակցության ու բարեկամական հարաբերությունների հաստատմանը: Երկար տարիներ գերության մեջ գտնվող մեր հողերը 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա Հայրենական պատերազմի և 2023 թվականին անցկացված մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում ազատագրվեցին Հայաստանի օկուպացիայից, և լիովին վերականգնվեց մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դրանով իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը, որոնք շուրջ 30 տարի մնացել էին թղթի վրա, ապահովվեց հենց ադրբեջանական պետության կողմից:
Մեր երկիրը վճռական քաղաքականություն է իրականացնում տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության միջավայրի ստեղծման ու պահպանման ուղղությամբ: Անցյալ տարի Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև Համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը լիովին փոխել են իրավիճակը Հարավային Կովկասում: Այս առումով, կյանքի կոչվող Զանգեզուրի միջանցքը թե՛ կմիավորի Ադրբեջանի հիմնական մասը նրա Նախիջևանի տարածաշրջանի հետ, և թե՛ կդառնա Միջին միջանցքի գլխավոր սեգմենտներից մեկը:
Ադրբեջանում 2026 թվականը «Քաղաքաշինության և ճարտարապետության տարի» հայտարարելը և Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքաշինական ֆորումի տասներեքերորդ նստաշրջանի բարձր մակարդակով անցկացումը մեր երկրի հետհակամարտային շրջանի հետևողական հումանիտար գործունեության վառ օրինակն է: Այս ֆորումում Ադրբեջանն աշխարհի 182 երկրներ ներկայացնող շուրջ 60 հազար մասնակիցներին ներկայացրեց օկուպացիայից ազատագրված Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում ժամանակակից քաղաքաշինական հայեցակարգերի հիման վրա ձևավորվող արդիական ենթակառուցվածքները և այնտեղ այժմ անվտանգ ապրող ավելի քան 85 հազար ադրբեջանցիների համար ստեղծված արժանապատիվ կենսապայմանները:
Արդարացի համաշխարհային կարգի և մարդկության համար անվտանգ կյանքի պայմանների ստեղծման կողմնակից լինելով՝ Ադրբեջանը ջանքեր է գործադրում ոչ միայն տարածաշրջանը, այլև ընդհանուր առմամբ Եվրասիան հուսալի համագործակցության տարածքի վերածելու ուղղությամբ: Բարեկամ և եղբայրական երկրների, հատկապես Թուրքական աշխարհի հետ համատեղ ձեռնարկվող վճռական քայլերը հատուկ նշանակություն ունեն միջազգային համագործակցության տեսանկյունից և մեր ընտանիքը հանդիսացող Թուրքական աշխարհը վերածում են 21-րդ դարի ազդեցիկ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից մեկի:
Այս կարևոր միջազգային համաժողովի օրինակով, երկրների միջև, ինչպես նաև հասարակության մեջ առողջ համագործակցության և համերաշխության միջավայրի պահպանման համար տարբեր քաղաքական շահեր արտահայտող կուսակցությունների կողմից կառուցողական երկխոսությանը, պատասխանատու վարքագծին և ազգային շահերի հիման վրա համատեղ գործունեությանը նախապատվություն տալը ծառայում է փոխադարձ վստահության էլ ավելի ամրապնդմանը:
Վստահ եմ, որ Նոր Ադրբեջան կուսակցության կողմից կազմակերպված այս համաժողովը՝ նվիրված Ազգային փրկության օրվան, որը նշանավորվում է Ադրբեջանի ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից Ադրբեջանի փրկությամբ, և պատմական Շուշայի հռչակագրի ստորագրման տարեդարձին, կատարելով ճկուն մեխանիզմի գործառույթ՝ կարևոր ներդրում կունենա մասնակից երկրների միջև կայուն համագործակցության պահպանման գործում:
Համաժողովի աշխատանքներին մաղթում եմ հաջողություն, իսկ ձեր կողմից ներկայացվող բարեկամ երկրներից յուրաքանչյուրին՝ խաղաղություն և բարօրություն: