Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում
 Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում
10:54     26 04 2024    
Գերմանիան իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը՝ Ադրբեջանի բնապահպանության նախարար, COP29-ի նախագահ Մուխտար Բաբաևի մասնակցությամբ ճեպազրույցում։

«Ուրախ եմ, որ COP29-ն այս տարի կանցկացվի Ադրբեջանում։ Ադրբեջանը կարող է վստահ լինել այս միջոցառման շրջանակներում Գերմանիայի աջակցության հարցում»,- ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Գերմանիա   Ադրբեջան  


Լրահոս