Լավրով-Բլինկեն բանակցություններ․ ԱՄՓՈՓՈՒՄ
 Լավրով-Բլինկեն բանակցություններ․  ԱՄՓՈՓՈՒՄ
13:19     22 01 2022    
Եւ այսպես հունվարի 21-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի ունեցավ Ռուսաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Թոնի Բլինկենի հանդիպումը Բանակցություններն արդեն ավարտվել են, հայտարարությունները երկու կողմերից էլ հիմնականում հնչել։ Ու հիմա կարծես թե կարելի է կատարել որոշ ամփոփումներ։ Լավրով-Բլինկեն այս Ժնեւյան բանակցությունները կարելի է համարել Ռուսաստան-Արեւմուտք բանակցությունների ներկայիս փուլի գագաթնակետը, բանակցություններ, որոնք ակտիվորեն ընթանում են արդեն երկու շաբաթ տարբեր ֆորմատներով եւ տարբեր մակարդակներում։

Այդ բանակցությունները, միանգամից ասենք, որ մտել են փակուղի։ Այնքանով, որքանով այդ բանակցությունները հասանելի է լայն հանրությանը, պարզ է, որ դրանցում առաջընթաց գրանցել կամ ինչ որ արմատական դրական տեղաշարժի սպասելը իմաստ չուներ, մի բան, որ նաեւ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը ասաց իր ասուլիսում, շեշտելով, որ ակնկալում է ռուսական կողմը ոչ թե դրական տեղաշարժ, այլ պատասխան իր ներկայացրած հարցերին, որոնք վերաբերում են անվտանգության երաշխիքներին։ Բլինկենն իր հերթին այս բանակցությունները գնահատել է որպես դե-էսկալացման առումով չափազանց կարեւոր։

Բանակցություններից հետո առաջինը մամուլի ասուլիսով հանդես եկած նախարար Լավրովը ասել է, որ ռուսական կողմը լսել է միայն բանավոր արձագանքը կապված անվտանգության երաշխիքների մասով ներկայացված հարցադրումների հետ եւ այս հանդիպումը կօգնի, որպեսզի ԱՄՆ-ն արդեն գրավոր պատասխանները կարողանա պատրաստել։ Ըստ էության կարող ենք ասել, որ Արեւմուտքը Որկրաինան այս բանակցություններում փորձել է ներկայացնել որպես անկյունաքար։ Լավրովը ասել է, որ ՆԱՏՕ-ում Ուկրաինան դիտարկում են որպես ազդեցության գոտի, սակայն եւ շեշտել, որ Ռուսաստանը երբեք եւ ոչ մի տեղ ոչ մի պաշտոնյայի բերանով չի սպառնացել Ուկրաինային պաշտոնապես ներխուժմամբ, մինչդեռ ուկրաինական նախագահը չափազանց շատ բան է իրեն թույլ տալիս եւ ռուս-ամերիկյան հարաբերություններն այժմ կախվածության մեջ են դրվել այն բանից, թե ինչպես է իրեն զգում Զելենսկին: 

Ի դեպ, այս բանակցություններից առաջ Բլինկենը հանդիպել է իր գերմանացի, ֆրանսիացի եւ բրիտանացի գործընկերների հետ, փորձելով ցրել մտավախությունները, կապված դաշինքի միասնության հետ, կախված այն իրավիճակից, երբ Մոսկվայի գործողությունների հետեւանքով կառաջանա պատասխանելու անհրաժեշտություն։ Արեւմուտքը նախկինի նման մեծ վտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է ռազմկան ներխուժում իրականացնել Ուկրաինայում։ Այս ընդհանուր իրավիճակում, կախված այն բանից, թե հաջորդ շաբաթ ամերիկյան կողմը ինչ գրավոր պատասխաններ կներկայացնի, կորոշվի նաեւ բանակցային այս մարաթոնի հետագա ընթացքը եւ հնարավոր է էլի Բլինկեն-Լավրով հանդիպում լինի, հատկապես, որ Լավրովը այս հանդիպումը գնահատել է որպես միջանկյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բլինկեն-Լավրով   Ուկրաինա  


Լրահոս