Էրդողան. Թուրքիան լիովին վճռական է Ադրբեջանի հետ այսուհետ էլ կապերն ամրապնդելու հարցում
  Էրդողան.  Թուրքիան լիովին վճռական է Ադրբեջանի հետ այսուհետ էլ կապերն ամրապնդելու հարցում
09:13     29 05 2025    
Ադրբեջանի նվաճումները համընդհանուր հպարտության աղբյուր են: Իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի ներդրման շնորհիվ, Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը օրեցօր ամրապնդվում է՝ դառնալու համագործակցության օրինակ ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Լաչին քաղաքում մայիսի 28-ին՝ Անկախության օրվան նվիրված համերգից առաջ ունեցած ելույթում։

Էրդողանը կոչ է արել դասեր քաղել անցյալից և քայլեր ձեռնարկել տարածաշրջանում կայուն խաղաղության, վստահության և բարիդրացիության ուղղությամբ: «Մենք հավատում ենք, որ հաղթանակած գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը պատմության մեջ իր անունը կգրի՝ ոորպես տարածաշրջանում խաղաղության ճարտարապետ», - ասել է Թուրքիայի առաջնորդը։

Նրա խոսքով՝ Թուրքիան լիովին վճռական է եղբայրական Ադրբեջանի հետ այսուհետ էլ կապերն ամրապնդելու հարցում: «Մենք ադրբեջանական ժողովրդի կողքին կլինենք՝ և վշտի, և ուրախության ժամանակ», - վստահեցրել է Թուրքիայի առաջնորդը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը կշարունակվի հավերժ։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Լաչին  


Լրահոս