Խաղաղության ճանապարհը՝ հայերի և ադրբեջանցիների աչքերով - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Խաղաղության ճանապարհը՝ հայերի և ադրբեջանցիների աչքերով -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:06     27 05 2025    
AnewZ հեռուստաալիքը ներկայացրել է հատուկ ռեպորտաժի առաջին մասը, որի շրջանակներում լրագրողները հարցումներ են անցկացրել Բաքվում և Երևանում՝ տալով մեկ հարց. «Ինչպե՞ս եք տեսնում խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ը, ժեպորտաժում ընդգծվում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում «խաղաղություն» բառը իրենում կրում է պատմական բեռ, որը արտացոլում է ոչ միայն խաղաղ կյանքի ցանկությունը, այլև տարիների հակամարտության հետևանքով մնացած խորը արմատացած վնասվածքները, անվստահության և ցավի դրսևորումները։

Երկու մայրաքաղաքների փողոցներում հնչող կարծիքները բազմազան էին՝ սկսած կասկածամտությունից մինչև զգուշավոր հույսը։

Բաքվի մի բնակիչ նշել է.

«Քաղաքական տեսանկյունից սա կարող է ճիշտ լինել։ Բայց եթե խոսենք բարոյական կողմի, զգացմունքների մասին, նրանց պատճառած ցավը շատ խորը վերքեր թողեց»։

Պատասխանը եկավ Երևանից.

«Դժվար է։ Նրանց կողքին ապրելը հուզականորեն չափազանց դժվար է։ Մենք չենք կարող պարզապես մոռանալ ամեն ինչի մասին և վարվել այնպես, կարծես ոչինչ չի պատահել»։

Բաքվի բնակիչ Բաբա Մասիմովն իր հերթին ընդգծել է. «Այսօր Հայաստանը հայտնվել է փակուղու մեջ, և Ադրբեջանի կողմից առաջ քաշված բոլոր պայմանները օրինական են ու լիովին լեգիտիմ»։

Սակայն երկու մայրաքաղաքներում էլ կան նաև փոխըմբռնման ցանկություն արտահայտող ձայներ։

«Մենք հարևաններ ենք։ Մենք ստիպված կլինենք ապրել կողք կողքի։ «Ո՛չ մենք, ո՛չ էլ ադրբեջանցիները չենք անհետանա», - ասել է Խաչատուր Արմենակյանը Երևանում։

«Կարծում եմ, որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, լավ կլինի։ Մենք ապրում ենք Ադրբեջանում, մենք գեղեցիկ երկիր ունենք։ «Ամեն ինչ լավ կլինի», - Բաքվում իր կարծիքով կիսվել է Վուգար Բաբաևը։

Որոշ հարցվածներ ընդգծում են, որ ապագա սերունդների համար խաղաղությունը դառնում է ոչ թե ցանկալի այլընտրանք, այլ կենսական անհրաժեշտություն։ «Կա ապագա, կա երիտասարդություն։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի», - ասաել է Ալմազ Նուրիևան։

Ու երևանցի Մարատ անունով մի բնակիչ հավելել է. «Մենք երկար տարիներ թշնամիներ ենք եղել, մենք տարբեր ընկալումներ ունենք։ Բայց չնայած դրան, մենք պետք է գտնենք որպես հարևաններ կրկին համակեցության միջոց»։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս