ANAMA-ն Լեհաստանի դեսպանին տեղեկացրել է Ադրբեջանում ականային սպառնալիքի մասշտաբների մասին
ANAMA-ն Լեհաստանի դեսպանին տեղեկացրել է Ադրբեջանում ականային սպառնալիքի մասշտաբների մասին
10:47     27 11 2025    
Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) նախագահի առաջին տեղակալ Շամիլ Ռզաևը և փոխնախագահ Սամիր Փոլադովը հանդիպել են Ադրբեջանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Ռադոմսկու հետ։

Ըստ ANAMA-ի՝ դեսպանը տեղեկացվել է Ադրբեջանում ականային սպառնալիքի մասշտաբների, ինչպես նաև ազատագրված տարածքներում իրականացվող ականազերծման աշխատանքների մասին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեհաստանի կողմից Ադրբեջանում մարդասիրական ականազերծման հնարավոր աջակցության, համագործակցության հեռանկարային ոլորտների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Լեհաստան  


Լրահոս