Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԵՄ պաշտոնյաների հետ
 Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԵՄ պաշտոնյաների հետ
11:14     28 11 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԵՄ պաշտոնյաների հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Հաջիևը նշել է Х սոցիալական ցանցի իր էջում:

«Ինձ համար հաճելի էր Եվրոպական Միության իմ գործընկերների հետ քննարկել Ադրբեջանի և ԵՄ միջև հարաբերություններում վերջին շրջանում նկատվող դրական դինամիկան», - գրել է նա։

Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարցերի լայն շրջանակի շուրջ և քննարկել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման հեռանկարները։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս