Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հոնկոնգում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
 Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հոնկոնգում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
10:57     28 11 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհի կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս կապակցությամբ նախարարությունը գրառում է կատարել X սոցիալական ցանցում։

«Խորապես վշտացած ենք Հոնկոնգի Թայ Պո քաղաքում տեղի ունեցած ողբերգական հրդեհի լուրից, որը բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց։

Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, մաղթում շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին։

Այս ծանր պահին մեր միտքը Հոնկոնգի բնակիչների հետ է», - ասվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեչության գրառման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս