Բայրամովը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի հետ
 Բայրամովը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի հետ
10:23     27 11 2025    
Իտալիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Ինյացիո Լա Ռուսայի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Բայրամովը գրել է Х-ի իր էջում։

«Ինձ համար հաճելի էր հանդիպել Իտալիայի Սենատի նախագահ Ինյացիո Լա Ռուսայի հետ Իտալիա կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում։

Մենք նշեցինք, որ բարձր մակարդակի փոխայցելությունները և շարունակական քաղաքական երկխոսությունը կարևոր դեր են խաղում Ադրբեջանի և Իտալիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Ընդգծվեց, որ հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը՝ անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային խորհրդարանական հարթակներում», - նշել է Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Իտալիա  


Լրահոս