Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սան Մարինոյի իր գործընկերոջ հետ
 Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սան Մարինոյի իր գործընկերոջ հետ
09:07     28 11 2025    
Իտալիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սան Մարինոյի իր գործընկեր Լուկա Բեկկարիի հետ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանը:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ընդլայնման և զբոսաշրջության ու հումանիտար փոխանակումների ոլորտում համագործակցության զարգացման ներուժը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Մարինո  


Լրահոս