Ուրալօղլուն՝ Զանգեզուրի միջանցքի ավարտման ժամկետների մասին
 Ուրալօղլուն՝ Զանգեզուրի միջանցքի ավարտման ժամկետների մասին
14:57     27 11 2025    
Զանգեզուրի միջանցքի շինարարությունը կավարտվի մինչև 2030 թվականը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին CNN Türk-ին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Թուրքիան կարևոր օղակ է Միջին միջանցքում (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի - խմբ.): Ներկայումս մենք չենք կարողանում փոխադրել բեռների ցանկալի ծավալը: Սակայն, մենք ամեն օր մեծացնում ենք այս հզորությունը Բաքվի, Թբիլիսիի և Կասպից ծովի միջով անցնող երթուղիների շնորհիվ: Եվ Զանգեզուրի միջանցքը զգալի ներդրում կունենա թողունակության մեծացման գործում», - ասել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուրալօղլու   Զանգեզուր  


Լրահոս