Ջաբրայիլի վերականգնված գյուղում նոր դպրոց և մանկապարտեզ է բացվել
 Ջաբրայիլի վերականգնված գյուղում նոր դպրոց և մանկապարտեզ է բացվել
17:09     04 11 2025    
Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանի Հորովլու գյուղում բացվել է նոր դպրոց և մսուր-մանկապարտեզ։

Ադրբեջանի Հանրապետության գիտության և կրթության նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ 220 տեղանոց մսուր-մանկապարտեզում հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների հարմարավետության ապահովմանը։ Մանկապարտեզն ունի ճաշասենյակ, խաղասենյակ և երաժշտական սենյակ։ Բացի այդ, շենքը ներառում է վարչական, համակարգչային և մեթոդական կաբինետներ։

Հորովլուում կառուցվել է 624 աշակերտի համար նախատեսված ժամանակակից միջնակարգ դպրոցի շենք, որն առաջարկում է բարձրորակ կրթության լայն հնարավորություններ։ Կրթական հաստատության դասասենյակները հագեցած են անհրաժեշտ ուսումնական պարացաներով և սարքավորումներով։

Դպրոցն ունի 26 դասասենյակ, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, համակարգչային գիտության, երաժշտության, նկարչության և ռազմական պատրաստության կաբինետներ, չորս լաբորատորիա և գրադարան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջաբրայիլ   Ադրբեջան  


Լրահոս