Ղազախստանի ռազմանավերը ժամանել են Բաքու՝ մասնակցելու «Խազրի 2023» զորավարժություններին
 Ղազախստանի ռազմանավերը ժամանել են Բաքու՝ մասնակցելու «Խազրի 2023» զորավարժություններին
15:00     02 10 2023    
ԱՀ ՊՆ-ի և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ստորագրված գործողությունների համատեղ պլանի համաձայն՝ Բաքվում անցկացվում են «Խազրի-2023» համատեղ մարտավարական զորավարժություններ՝ երկու երկրների Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) նավերի և զինծառայողների մասնակցությամբ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը։

Հոկտեմբերի 2-ին Ղազախստանի Ռազմածովային ուժերի ռազմանավերն ու անձնակազմը ժամանել են Բաքու՝ մասնակցելու մարտավարական համատեղ զորավարժություններին։

Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբհան Բեքիրովը հանդիպել է՝ ՌԾՈՒ հրամանատար, կոնտր-ծովակալ Սաքեն Բեկժանովի գլխավորած Ղազախստանի Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության հետ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս