Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Միջոցառմանը Ադրբեջանը ներկայացնում էր արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի գլխավորած պատվիրակությունը։
Իր ելույթում փոխնախարարը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի պայմանագրային համապատասխան մարմինների հետ համագործակցությանը, հանձնաժողովի անդամներին մանրամասն տեղեկացրել է վերջին շրջանում երկրում իրականացված դատաիրավական բարեփոխումների, ինչպես նաև Կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման ոլորտում այլ առաջադեմ քայլերի մասին:
Փոխնախարարը հայտարարել է, որ Հայրենական պատերազմի արդյունքում 30-ամյա հայկական օկուպացիայից ադրբեջանական հողերի ազատագրումից հետո առաջին անգամ Ադրբեջանի Հանրապետությունը կկարողանա կատարել իր պարտավորությունները, որոնք բխում են միջազգային պայմանագրերից, և ամբողջությամբ կապահովի օրենքի գերակայությունը երկրի ողջ տարածքում։
Zinvor.info