ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ։
«Երկրով մեկ շրջագայության ժամանակ ինձ մոտեցավ Ղարաբաղից տեղահանված մի կին և հարցրեց՝ հնարավո՞ր է վերադառնալ այնտեղ։ Ես պատասխանեցի, որ ստեղծված իրավիճակում հայերի Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն չեմ տեսնում։ Բացի այդ, ուզում եմ ասել, որ Հայաստանը չի պատրաստվում պատերազմել Ղարաբաղի համար։ Մենք միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս հավակնություններ չունենք և հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- ասել է նա։
Zinvor.info