Կեցցե՛ Ռուսաստանը. Պուտինը չլիներ՝ Փաշինյանն ի՞նչ էր անելու
  Կեցցե՛ Ռուսաստանը.  Պուտինը չլիներ՝  Փաշինյանն ի՞նչ էր անելու
09:36     25 08 2021    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներգրավվածությունը և մեր միջև վստահության մթնոլորտը ռուս-հայկական հարաբերությունների արդյունավետության բարձրացման գրավական են, երեկ Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ դերը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, 44-օրյա պատերազմի ավարտի, հայ գերիների վերադարձի գործում»: Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը Հայաստանի անվտանգության հենասյուներից է: Փաշինյանն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված փաստաթղթերի հիման վրա Հայաստանում 102-րդ ռուսական բազայի հնարավորությունները շարունակում են աճել, Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում ստեղծվել են նրա հենակետերը, սահմանի մի շարք հատվածների պաշտպանությանը մասնակցում են Ռուսաստանի սահմանապահները:

«Հաստատվել է նաև սերտ համագործակցություն՝ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով, որն ուղղված է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, Ռուսաստանը ներգրավված է Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում իրավիճակի վերաբերյալ քննարկումներում, Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ռուս սահմանապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոնն է»,- ընդգծել է Փաշինյանը:

Նա նկատել է, որ բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար և մշակութային, Հայաստանը կշարունակի ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը. «Քայլեր կձեռնարկվեն ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսության հետագա ամրապնդման և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ ձևաչափերում»:

Լսելով Փաշինյանի այսօրվա ելույթը, հասկանում ես, որ Հայաստանը, որը իհարկե, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց 44-օրյա պատերազմից հետո, փաստորեն, Իրեւանի ապագան միմիայն կախված է Ռուսաստանի բարեհաճությունից:

Ռուսաստանն է պաշտպանելու ոչ միայն Ղարաբաղում գտնվող ահաբեկիչները, այլև ՀՀ սահմանները:

Եթե Փաշինյանն այսքանը գիտակցում էր, ապա «թավշյա հեղափոխությունից» հետո ինչո՞ւ լարվեցին հարաբերությունները Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ի հետ:

Ու ընդհանրապես, եթե Պուտինը չլիներ՝ Փաշինյանն ի՞նչ էր անելու...
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Փաշինյան  


Լրահոս