Հայաստանը դեմ է Ադրբեջանի հետ սահմանին անցակետ դնելուն
 Հայաստանը դեմ է Ադրբեջանի հետ սահմանին անցակետ դնելուն
16:20     22 02 2023    
Երևանը դեմ է հայ-ադրբեջանական սահմանի Լաչինի հատվածում անցակետ դնելուն:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Aysor պարբերականին, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել ՀՀ սահմանին, այնտեղ, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը, բայց մեր պատասխանը միանշանակ է և բավականին հրապարակային։ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, ես խոսում եմ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում՝ նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ընդունելի է», - ասել է Միրզոյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս