Զանգվածային բողոքի ցույցեր Նեպալում. տուժածների թվում կա՞ն Ադրբեջանի քաղաքացիներ
 Զանգվածային բողոքի ցույցեր Նեպալում.  տուժածների թվում կա՞ն Ադրբեջանի քաղաքացիներ
17:08     09 09 2025    
Ներկայումս տեղեկություններ չկան՝ Նեպալում բողոքի ցույցերի հետևանքով զոհվածների և տուժածների թվում Ադրբեջանի քաղաքացիների առկայության մասին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նշենք, որ Նեպալում կառավարության կողմից 26 սոցիալական հարթակներ, այդ թվում՝ Facebook-ը, X-ը և YouTube-ը արգելափակելու որոշման պատճառով առաջացած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։

Արդյունքում զոհվել է 19, տուժել է մոտ 500 մարդ։

Ցուցարարները հրդեհել են խորհրդարանի շենքը։ Երկրի վարչապետը հրաժարական է տվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Նեպալ   Ադրբեջան  


Լրահոս