Վարդանյանի գործով դատավարության ժամանակ լսվել են տուժողների իրավահաջորդների ցուցմունքները
  Վարդանյանի գործով դատավարության ժամանակ լսվել են տուժողների իրավահաջորդների ցուցմունքները
11:20     10 09 2025    
Սեպտեմբերի 9-ին շարունակվել է Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, որը մեղադրվում է խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և Ադրբեջանի քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) կազմով կայացած բաց դատական նիստում մեղադրյալին տրամադրվել է թարգմանիչ իր խոսած լեզվով՝ ռուսերենով, ինչպես նաև նրա ընտրած փաստաբան՝ պաշտպանության համար։

Դատավարության ժամանակ ցուցմունք են տվել տոժողներերը և տուժողների իրավահաջորդները։

Տուժող Գորխմազ Իսկանդարովի իրավահաջորդ Իսկենդեր Իսկանդարովը հայտնել է, որ նրա որդին սպանվել է Քելբեջարում՝ թշնամու սադրանքի հ արդյունքում։

Տոժող Ամիդ Գադիրովի իրավահաջորդ Զուլֆիրա Գադիրովան հայտնել է, որ նրա որդին զոհվել է Աղդերեի հրետակոծության արդյունքում՝ հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից։

Տուժող Աղամի Ալիշանովի իրավահաջորդ Դիլբար Ահմեդովան իր ցուցմունքում նշել է, որ նրա որդին զոհվել է Աղդերեում՝ հակառակորդի դիվերսիայի արդյունքում։

Տուժող Արիֆ Ալիևի իրավահաջորդ Մուբարիզ Ալիևը հայտնել է, որ նրա եղբայրը զոհվել է ականի պայթյունից Քելբեջարի շրջանի Սուսուզլուգ գյուղում։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 16-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Վարդանյան   Դատավարություն  


Լրահոս