Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ CICA-ի ուղեղային կենտրոնների ֆորումի 13-րդ նստաշրջանի փակման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում շարունակվում են հակամարտությունները, և դրանց լուծումը մոտ ապագայում անհավանական է թվում։
«Ասիայում, մասնավորապես Հարավ-արևելյան Ասիայում, իրավիճակը շարունակում է մնալ բարդ», - նշել է նա։
Շաֆիևը նշել է կազմակերպության ներսում համակարգման կարևորությունը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել գործողությունների որոշակի համաձայնեցվաություն. «Եթե նրանք կամավոր ասեին. «Եկեք սա անենք» կամ միջոցներ կիրառվեին հետհակամարտային փուլում, ապա առնվազն որոշակի համակարգում կառաջանար։ Օրինակ՝ ԵԱՀԿ-ն Սառը պատերազմի արդյունք էր, նրա նպատակն էր բանակցել կոնսենսուսի հիման վրա։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս կազմակերպությունը գործնականում կաթվածահար է»։