Ճապոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
 Ճապոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
14:21     04 09 2025    
Տոկիոյում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբայի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական ԶԼՄ-ներին, ՀՀ վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Շիգերու Իսիբան ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա՝ ընդգծելով, որ սա լավ հնարավորություն է հայ-ճապոնական հարաբերությունների հետևողական զարգացման և փոխշահավետ համագործակցության խորացման համար։

Նա նշել է, որ Ճապոնիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմանը և տարբեր ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

Շիգերու Իսիբան նույնպես ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՝ հույս հայտնելով տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության ապահովման համար։

Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ դրա արդյունքում Հայաստանում ճապոնական բիզնես ներդրումների ծավալը զգալիորեն կաճի։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս