Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, հանդիպմանը Զաքիր Հասանովը ընդգծել է, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները կառուցված են բարեկամության, եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա, նշել է մեր երկրների միջև ռազմական համագործակցության զարգացումը և նոր կցորդին մաղթել հաջողություններ՝ այդ համագործակցության հետագա ամրապնդման գործում։
Էրսին Դինչերը վստահեցրել է, որ բոլոր ջանքերը կգործադրի ադրբեջանա-թուրքական ռազմական կապերի հետագա զարգացման համար։
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև գեներալ-մայոր Գաֆար Գյորենը, ով ավարտել է իր ռազմական կցորդի աշխատանքը Ադրբեջանում, տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության նոր հեռանկարների վերաբերյալ։