Երևանը հաստատել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը
 Երևանը հաստատել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը
10:56     08 09 2025    
Երևանը պաշտոնապես հաստատել է՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին տեղեկատվությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում առաջիկա օրերին նախատեսվում է՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը», - ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հատուկ ներկայացուցիչները կանցկացնեն իրենց առաջին հանդիպումը՝ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության հարցի վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Թուրքիա  


Լրահոս