Գաֆարովա. Ադրբեջանի դեմ ուղղված նենգ պլանները վարպետորեն կանխվել են
  Գաֆարովա.  Ադրբեջանի դեմ ուղղված նենգ պլանները վարպետորեն կանխվել են
14:28     09 09 2025    
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունները, որոնք հիմնված են խաղաղության և համագործակցության սկզբունքների վրա, չափազանց կարևոր են Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան խորհրդարանի հատուկ նիստում։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների զարգացումը գերակա նշանակություն ունեցող հսարց է։

«Մեր երկրի դեմ ուղղված նենգ պլանները վարպետորեն կանխվել են։ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ստորագրումը ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ ճշմարտության և արդարության հաղթանակն են», - ասել է խոսնակը։
Zinvor.info

Հեշթեգներ. Գաֆարովա   Ադրբեջան  


Լրահոս