Սիմոնյանը շեշտել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կարևորությունը Հայաստանի համար
 Սիմոնյանը շեշտել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կարևորությունը Հայաստանի համար
14:03     12 08 2025    
ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը ուղերձով դիմել է երիտասարդ սերնդին՝ ընդգծելով Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի պատմական կարևորությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նա այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ հնարավորություններ և լայն դռներ է բացում մեր երկրի առջև՝ հզորացնելու տնտեսությունը, զարգացնելու կրթությունը և ամրապնդելու անվտանգությունը: Ձեր սերունդն է լինելու հարատև խաղաղության ամենամեծ կառուցողն ու պահապանը: Հավատում եմ, որ միասին կկերտենք անվտանգ, արդար ու բարեկեցիկ Հայաստան, որտեղ դուք կկարողանաք իրականացնել ձեր երազանքները՝ առանց սահմանափակումների, անորոշությունների ու վախերի», - գրել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Սիմոնյան   Ադրբեջան  


Լրահոս