Ադրբեջանական բանակում գործնական պարապմունքներ են անցկացվել
  Ադրբեջանական բանակում գործնական պարապմունքներ են անցկացվել
10:56     10 09 2025    
2025 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում գործնական պարապմունքներ են անցկացվել։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Մշտական տեղակայման կետերը լքած և կենտրոնացման գոտիներ տեղափոխված ստորաբաժանումները՝ չափանիշների համաձայն կատարել են իրենց առջև դրված խնդիրները։

Պարապմունքների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր՝ զորքերի բարձր մարտական պատրաստվածության պահպանման, ինչպես նաև ստորաբաժանումների կայուն, մշտական և օպերատիվ վերահսկողության ապահովման վրա։

Գործնական պարապմունքների կատարման ժամանակ զինծառայողները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս